«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պուտին․ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ

Պուտին․ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ
18.11.2020 | 12:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն։ «Մենք պայմանավորվել եք, որ պահպանում ենք ստատուս-քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում՝ պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն՝ վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը», ասել է Պուտինը:


Նրա խոսքով, Ղարաբաղի կարգավիճակը հարցը լուծելու են ապագա ղեկավարները։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել էր Արցախի կարգավիճակի հնարավորությունը։

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ